Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկ  Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը ապահովել  առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան: Պարտություն կրեց 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթանակ տարավ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Հաղթանակ տարավ նաև Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Կարինե Սարգսյանը, ով հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Վաղը ռինգ դուրս կգան ու կիսաեզրափակչի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]