Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ի երեկոյան՝ հանրահավաքից հետո:

Դրանից առաջ կայացել էր Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված էին նաև Փաշինյանի կողմնակիցները: Դրանից հետո պարզ դարձավ, որ կայացել է նաև Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]