Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել է հնարավոր երկխոսության նախապայմանները

Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել է հնարավոր 
երկխոսության նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Հանրապետության հրապարակում ունեցած հանդիպման ընթացքում կրկնել է իշխանությունների հետ երկխոսության գնալու նախապայմանները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները:

« Պարոն Սարգսյանն ասաց՝ հիմա ի՞նչ, Դուք ասում եք, որ ընդհանրապես խոսելու, քննարկելու, բանակցելու կարիք չկա՞: Ես պատասխանեցի, որ երեկվա հանրահավաքում արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման և իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատրաստ են բանակցել միայն իրենց առաջադրած օրակարգի շուրջ:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ ֆորմատով է ինքը պատկերացնում բանակցությունները և որտեղ: «Բնականաբար, նման բանակցությունը չի կարող տեղի ունենալ նաև կառավարական որևէ շենքում, որովհետև ինքս այդպիսի տեղեր չեմ գնա, որևէ թեմայով: Բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ, չեզոք վայրում, օրինակ՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կամ այլ հյուրանոցում»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, իր նախապայմանները:

«Սա է մեր պատկերացրած ճանապարհային քարտեզը, սակայն մեր մեխանիզմների միակ տարբերակը չէ, մենք ունենք պլան՝ Բ, պլան՝ Գ»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, նա ասաց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը երաշխավորել է, որ իրենց շարժման որևէ մասնակից որևէ բռնություն չի գործադրելու և իրենք նման որևէ ծրագիր չունեն, վարում են բաց ձեռքերի քաղաքականություն:  

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև քաղաքական ակցիաների ընթացքում իր կողմնակիցների ավտոմեքենաների վնասման դեպքերին ու վստահեցրեց, որ շարժումը կամ բյուջեն կհոգան այդ ծախսերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]