Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019թ.թ. ուսումնական տարվա ընդունելություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական եռամյա հատուկ պատրաստության ծրագրերով: Վարժարան ընդունվել ցանկացող հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի արական սեռի աշակերտները և նրանց ծնողները ապրիլի 20-ից ՀՀ պաշտպանության նախարարությունում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, իրենց տարածքային զինկոմիսարիատում կամ www.monte.am կայքի միջոցով կարող են ներկայացնել համատեղ դիմում։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հունիսի 1-ից մինչև հունիսի 29-ը, ժամը 10:00-ից 17:00-ն, դիմորդները ընդունելության համար Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կամ ՀՀ պաշտպանության նախարարություն  են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Դիմում՝ www.monte.am էլ. կայքի միջոցով (կարող է նաև լրացվել տարածքային զինկոմիսարիատում, ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ Վարժարանում),

Տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացվում է անձամբ, հաշվառման պոլիկլինիկայից),

Ձև 63 և քաղվածք երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,

Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),

9-ամյա կրթության վկայականը և պատճենը՝ գնահատականների ամփոփագրով,

Ծննդյան վկայականը (կամ անձնագիրը) և պատճենը,

3x4 չափի 4 լուսանկար:

Դիմորդները լրացուցիչ կարող են ներկայացնել ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան զինվորականի կողմից տրված երաշխավորագիր` ազատ շարադրանքով:

Դիմորդների և նրանց ծնողների համար յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ժամը 11:00-ից 17:00-ն Վարժարանում գործելու են բաց դռների օրեր: Այցելուները կարող են ծանոթանալ վարժարանի պայմաններին, ընդունելության գործընթացին, ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ

Դիմորդների բժշկական զննումը կազմակերպվում է 2018թ. հուլիսի 1-ից 15-ը:

Ընդունելության հայտագրումից հետո դիմորդները ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալներում` ըստ բնակության վայրի, անցնում են բժշկական անվճար զննում:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առարկայական թեստավորումը կազմակերպվելու և անցկացվելու է հուլիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝  Երևան քաղաքում՝ «Այբ» դպրոցում (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11):

Հանրակրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման նպատակով դիմորդները մրցութային կարգով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից մասնակցում են թեստավորման, որը գնահատվում է 20 միավորային համակարգով: Հարցաշարերը կազմվում են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերի չափորոշիչներին  համապատասխան՝ լրացուցիչ ներառելով նաև դիմորդների լեզվամտածողության, խոսքի մշակույթի, տրամաբանության, վերլուծական մտածողության ստուգման առաջադրանքներ:

ՄԱՐԶԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ

2018թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը, Դիլիջանում դիմորդների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունը ստուգելու նպատակով կանցկացվի մարզահոգեբանական ստուգարք՝ եռօրյա բացօթյա գիշերակացով՝ արշավի ձևաչափով: Արշավի ընթացքում իրականացվելու են ֆիզիկական պատրաստվածության և հոգեբանական դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա բացահայտել դիմորդի պատասխանատվության, սթրեսակայունության, ընկերասիրության, դատողունակության, հավասարակշռվածության            աստիճանը, կամային որակները և հասակակիցների շրջանում դրսևորած վարքագիծը, ֆիզիկական դիմացկունությունը, ճարպկությունը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության արդյունքներն ամփոփում է ընդունող հանձնաժողովը` օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների արդյունքների մասին դիմորդներին կտեղեկացվի անհատական ծանուցմամբ: Բժշկական զննության և առարկայական թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դրանք հրապարակելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Մարզահոգեբանական ստուգարքի արդյունքները բողոքարկման ենթակա չեն:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ +374 (60) 71-30-01, +374 (60) 71-30-03 հեռախոսահամարների կամ [email protected] էլ. փոստի միջոցով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]