Բանակցային հարթակ ձևավորելու շրջանակներում ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ
19:40, 21 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն առանձնաբար հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:
Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում