Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության 
հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթը, որը սկզիբ էր առել Երևանի Նոր Նորք վարչական շրջանից, հասավ Հանրապետության հրապարակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երթն անցավ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններով: Ողջ ընթացքում երթն ուղեկցում էին ոստիկանական ուժերը՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, և ցուցարարների հետ նա գտնվում է այնտեղ: Վերջին օրերին երթերից հետո Փաշինյանը մինչ հանրահավաքն ուղևորվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում:  

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]