Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը և խոսել ճնշումների ու վերջնագրերի լեզվով. Արմեն Աշոտյան

Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը և խոսել ճնշումների ու վերջնագրերի լեզվով. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել` նշելով, որ չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը:

«Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին: Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել ճնշումների և վերջնագրերի լեզվով ու փակուղի տանել ամեն ինչ:  Էներգիան կարող է կամ պարպվել, կամ ցրվել, կամ էլ վերածվել երկիրը բալանսավորող ու առաջ տանող ուժի։ Ճանապարհի ընտրությունը քաղաքական լայնախոհություն է պահանջում:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- ասված է հայտարարությունում: 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]