Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի քաղաքական երկխոսության կոչին

«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի քաղաքական 
երկխոսության կոչին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.

«Վերջին օրերին Երևան քաղաքում ընթացող առաջին հայացքից քաղաքացու իրավունքների ազատ դրսևորման տպավորություն թողնող ցույցերն ու երթերը աստիճանաբար վեր են ածվում երկրի սահմանադրական կարգին և քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի։ Օրեցօր ծավալվող թույլատրելիության սահմանն անցնող երևույթներն ու բազմաբնույթ կոչերը ամենևին չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների կամքը և չեն նպաստում մեր միաբանությանը, համազգային սիրուն և ողջամտությանը։

Հայաստանի անկախ և ազատ հանրապետությունը եղել է բնօրրան հայրենիքը ճարահատ կորցրած մեր մեծ հայրերի ու մայրերի սրբազնագույն բաղձանքը։ Արցախի հաղթանակած ազատությունը եղավ նրանց անմեռ հիշատակին մեր համազգային արժանապատվության վեհացած վկան։ Ուստի այսօր սահմանին կանգնած զինվորին ու սահմանապահ քաղաքացուն պետք է թիկունքի խաղաղությունը, սերն ու զորությունը։

Հանուն մեր կայուն ու ներդաշնակ խաղաղության, հանուն անկորուստ մեր ընթացքի, հանուն մեր քաղաքակիրթ մնալու, հանուն աշխարհի քարտեզի վրա մեր վաստակած հեղինակության, կոչ ենք անում զերծ մնալ ծայրահեղություններից, բացառել մարտնչող չարության լեզուն և գնալ երկխոսության։ Իրավունքների և պարտականությունների զուգընթաց գոյության միակ լեզուն երկխոսությունն է։

 «Սասուն - Տարոն» հայրենակցական միությունը միանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական երկխոսության կոչին։ Հորդորում ենք բոլոր ողջամիտ մարդկանց, հասարակական և քաղաքական ուժերին իրենց նպաստը և աջակցությունը բերել այդ երկխոսության կայացմանը»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]