Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

«Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը

«Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայատարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա hայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի քաղաքացիների և Հայրենիքի հանդեպ մեր պարտքն ենք համարում հայտարարել հետևյալը.

  1. Այս օրերին Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղ գտած բողոքի դրսևորումները անխուսափելիորեն փոխակերպվում են իբր տարերային բողոքական ելույթների վրա հիմնված «ժողովրդավարական» ամենաթողության:
  2. Բողոքի ցույցերի ղեկավարների անկարողությունը համարժեք ընկալելու և գնահատելու Երևանում ու այլ քաղաքներում ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել բողոքավորների նոր վերակազմավորման, ինչը և նրանց մատչելի կդարձնի դրսից կառավարվելու համար:
  3. Իրադրության հետագա քաոսայնացումը կարող է հանգեցնել երկրի կառավարման համակարգի էական խարխլման, ինչը ծայր աստիճան անթույլատրելի է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության անխուսափելի գերաճման պայմաններում:
  4. Բողոքի շարժման ղեկավարների հրաժարումը քաղաքական երկխոսությունից ու բանակցություններից, ինչպիսի բարետես պատճառաբանություններով էլ ուղեկցվելու լինի, ոչ այլ ինչ է, քան ռմբահարումն ու տարիներով հետաձգումը վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ, խորապես հղացված, ճեղքումնային գաղափարների, այն է` համազգային նպատակների իրականացման ապահովում ներառական (ինկլյուզիվ) տնտեսական զարգացման հիման վրա, այդ աշ­խա­տանքը Հայաստանի Հանրապետության խաղաղ կյանքին ու անվտանգությանը սատարող բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ գործակցելու պատրաստակամություն ու վճռականություն:
  5. Հայաստանի Հանրապետությունում իրադրության ապակայունացման, ՀՀ վար­չապետին, կառավարությանն աջակցող քաղաքական ուժերի հետ կառուցո­ղա­կան երկխոսությունից խուսափելու, օրինազանց, հակաիրավական գործողութ­յունները կանխելու անկարողության ու անընդունակության համար  պատաս­խանատվությունը լիովին ընկնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և օրենքի խախտմամբ անցկացվող բողոքի ցույցեր կազմակերպող նրա աջակիցների վրա»:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ