Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

«Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջավախք» հայրենակցական միությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Ջավախք» հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը: 

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև Ջավախքի և ջավախքահայության ոչ պակաս կարևոր հիմնախնդիրները, այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն:

Ուստի, կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:

Սա է իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ