Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ. «Նիգ-Ապարան» հայրենակցական միություն

Երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ. «Նիգ-Ապարան» հայրենակցական 
միություն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.

«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա  հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը:

Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք են տալիս։

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալումը զսպվածության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]