Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արսեն Ղազարյանը Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար կարևորում է ներքին անդորրը

Արսեն Ղազարյանը Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար կարևորում 
է ներքին անդորրը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երկրի տնտեսության զարգացման շարունակականության համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական կյանքում աշխուժացում կա, վերջին մեկ տարվա ընթացքում էապես ավելացել են արտահանումն ու ներկրումը, իսկ տնտեսության շարունակական զարգացման համար անչափ կարևոր է ներքին անդորրը: «2018 թվականը ևս լավ է սկսվել և անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել և բոլոր հույսերը կան, որ այդ աճը կշարունակվի հաջորդ ամիսներին: « Մենք ճիշտ ճանապարհով ենք քայլում և եթե ուղղակի կամ անուղղակի խանգարող հանգամանքներ չլինեն,  առաջիկա տարիները կլինեն Հայաստանի տնտեսության համար զարգացման տարիներ»,- ասաց Ղազարյանը:

Նա հավելեց, որ չպետք է մոռանանք, որ վերջին 10 տարիներին Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, ապրել է ֆինանսատնտեսական մասշտաբային ճգնաժամեր, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կտրուկ սրում, որի արդյունքում Արևմուտքը սանկցիաներ կիրառեց Ռուսաստանի տնտեսության նկատմամբ, ինչն էլ հարվածեց Հայաստանի տնտեսությանը: Մյուս կողմից` ապրիլյան պատերազմն էլ իր հերթին հարվածեց Հայաստանի տնտեսությանը, բայց Հայաստանի կառավարության ու գործարարների համատեղ ջանքերով վերջին մեկ տարում  հաջողվել է բավականին լուրջ տնտեսական աճ ապահովել, որն էլ պետք է հիմք հանդիսանա հետագա տարիների զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]