Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել

Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի Ազգային պարկն ուսումնասիրում է հազվագյուտ շագանակագույն արջի սատկելու պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ապենինյան լեռների կենսաբանները փորձել են թակարդը գցել կենդանուն վզկապ անցկացնելու համար, որով կկարողանային հետևել արջի յուրաքանչյուր շարժմանը: Սակայն արու արջը սկսել է շնչահեղձ լինել: Չնայած նրան փրկելու ջանքերին՝ կարճ ժամանակ անց կենդանին սատկել է:

Մասնագետներն այն լուրջ կորուստ են որակել:

«Սա ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակ է: Ներկայում կա այս տեսակի ընդամենը 50 կամ մի փոքր ավելի շատ արջ»,- ասել է Իտալիայի  WWF-ը և կոչ արել վերանայել կենդանիներին բռնելու գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]