Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն այցելեց Վարդենիկ գյուղի իր անունը կրող դպրոց

Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն այցելեց  Վարդենիկ գյուղի իր անունը կրող դպրոց

ԳԱՎԱՌ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 հիմնական դպրոց այցելեց նշանավոր պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, ում անունը 1992 թվականից կրում է նույն հաստատությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ, պատվավոր հյուրին ընդունող նախաձեռնության ղեկավար Ժորա Ղումաշյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը Վարդենիկ էր ժամանել իր ընտանիքի՝ կնոջ՝ Վարդիթերի, որդի Կարինի եւ հարս Լարիսայի հետ: Վերջինս նաեւ հանդիսանում է «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ղեկավարը:

«Պատվավոր հյուրին եւ նրա ընտանիքին մեր դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները դիմավորեցին աղուհացով, երգուպարով, ջերմ ժպիտներով ու հյուրասիրությամբ: Հյուրերը «Աշխարհագրություն» առարկայից դասալսում կազմակերպեցին վեցերորդ դասարանում, որից հետո դպրոցի տնօրինության հետ քննարկվեց շենքային եւ ուսումնադաստիարակչական  պայմանների բարելավման հետ կապված խնդիրներ: Ռիչարդ Հովհաննիսյանը խոստացավ իր միջոցների հաշվին կահավորել եւ արդիականացնել պատմության եւ աշխարհագրության կաբինետները եւ ընթերցասրահը: Պայմանավորվեցինք, որ աշխատանքները կսկսենք եւ կավարտենք ամառային արձակուրդների ընթացքում: Դպրոցի տնտեսված միջոցների հաշվին այդ ընթացքում զուգահեռ կիրականացնենք նաեւ հիմնանորոգման աշխատանքներ: Ռիչարդ Հովհաննիսյանը եւ տիկին Վարդիթերը երիտասարդական ավյունով պարեցին աշակերտների հետ՝ ոգեւորված ջերմ ընդունելությունից, աշակերտների ցուցաբերած գիտելիքներից»,-ներկայացրեց Ժորա Ղումաշյանը:

Նրա հավաստմամբ՝ Ռիչարդ Հովհանիսյանն իր անունը կրող դպրոցի ուսուցիչներից եւ աշակերտներից բաժանվել է բարձր տպավորությամբ, բայց եւ անհուն կարոտի զգացումով:«Ռիչարդ Հովհաննիսյանը մեր դպրոցում եղել էր 24 տարի առաջ՝ դպրոցի անվանակոչության օրը: Սա նրա երկրորդ այցն էր, ինչը նրան անչափ ոգեւորեց: Բաժանվելիս նա բարձր գնահատեց մեր  աշակերտների գիտելիքները, մանկավարժների պատրաստվածությունը, բայց չմոռացավ շեշտել ամենակարեւոր տպավորությունը:

«Անկեղծ ասած, ես չէի կարծում, որ այսքան երկար կապրեմ,որ երկրորդ անգամ հասցնեմ լինել Վարդենիկում: Բայց հիմա, երբ այստեղ տեսա ուրախությունից փայլող աչքեր, անկեղծ ժպիտներով լի դեմքեր, ինքս էլ ակամա ինձ երիտասարդ զգացի, ու ոգեւորված վերադառնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,-Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքը փոխանցեց Ժորա Ղումաշյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]