Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ դեսպանությունները տեղեկություն չունեն Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու մասին

ՀՀ դեսպանությունները տեղեկություն չունեն Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում և Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունները տեղեկություններ չունեն Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսում և Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ի աջակցություն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման բողոքի ակցիաների անցկացման մասին: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքները ակցիաներ են անցկացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայում ՀՀ դեսպանությունից փոխանցեցին, որ Բուենոս Այրեսում բողոքի ակցիա անցկացնելու մասին որևէ տեղեկություն չունեն: Դեսպանատնից փոխանցեցին, որ դեսպանատան տարածքում ակցիաներ չեն եղել, իսկ եթե Արգենտինայի մայրաքաղաքում նման ցույցեր եղած լինեին, իրենք այդ մասին տեղեկություններ կունենային, քանի որ  նման ակցիաները սովորաբար քաղաքի կենտրոնական հատվածներում են անցկացվում:

Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից Սան Պաուլոյում հայկական համայնքի կողմից բողոքի ցույցի անցկացման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել: Դեսպանը նշեց, որ Բրազիլիայում հայկական համայնքի կյանքը շարունակվում է բնականոն հունով, առաջիկայում մի շարք միջոցառումներ կան, որոնց ակտիվորեն նախապատրաստվում են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]