Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները 
կմեկնարկեն բողոքի ցույցով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, մեկնարկը կտրվի բողոքի ցույցով:

«Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Բրյուսելում  ցույց է կազմակերպվելու: Քաղաքի կենտրոնից ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի թուրքական դեսպանատանուն: Հիմնական ուղերձն է՝ արդարության վերականգնում, պահանջատիրություն »,-ասաց Հարութ Շիրինյանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները կշարունակվեն առաջիկա օրերին: Տեղի հայկական եկեղեցու մոտ տեղադրված խաչքարի մոտ հարգանի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 24-ին եկեղեցում կմատուցվի պատարագ որից հետո տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին մասնակցելու են նաև Բելգիայից քաղաքական դեմքեր:

Հարութ Շիրինյանը տեղեկացրեց, որ այս անգամ նաև անցկացվելու նկարների ցուցահանդես, որի խորագիրն է «Մի պատմություն»: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]