Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 28 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 28 դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 28 դեպք։

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 10, յուրացման կամ վատնման 4, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 3-ական, հարկերից խուսափելու և խուլիգանության 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]