Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վազգեն Սարգսյան փողոցում մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Վազգեն Սարգսյան փողոցում մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված 
քրեական գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել  է 2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2018 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի, 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

2018 թվականի մարտի 13-ին, որպես վրաերթ կատարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 1992թ.-ին ծնված Ժ. Վ.-ն: Նույն օրը նա ձերբակալվել է և կասկածյալի դատավարական կարգավիճակում տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ժ.Վ-ն 2018 թվականի մարտի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, իրեն վստահված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, երկու ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցով՝ Մ. Խորենացի փողոցի կողմից դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ:

Այդ ընթացքում ավտոմեքենան վարել է երթևեկելի կենտրոնական գոտիով, շուրջ 60կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը միացված վիճակում: Չհասած Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկին՝ նա կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում,  այսինքն` չի զիջել խաչմերուկից հետո գտնվող, չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հանգիստ քայլերով հատող հետիոտն Մարիա Գրիգորյանին: Դրա հետևանքով ավտոմեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս, անզգուշությամբ նրան պատճառել է մահ, որից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:

2018 թվականի մարտի 26-ին Ժ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2018 թվականի ապրիլի 20-ին նախաքննություն իրականացրած քննիչի կողմից ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը  հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]