Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաստաբանների պալատը հայտնում է բերման ենթարկվածներից շատերին բաժիններից բաց թողնելու մասին

Փաստաբանների պալատը հայտնում է բերման ենթարկվածներից շատերին բաժիններից 
բաց թողնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում գտնվում են Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Աշտարակի բաժնից փաստաբան Գեորգի Մելիքյանը դուրս էր եկել վերջին բերման ենթարկված մարդու հետ և այնտեղ այլևս պահվողներ չկան։

«Քանաքեռ-Զեյթուն բաժնից փաստաբան Անահիտ Բաբայանը ևս դուրս է եկել բերման ենթարկված վերջին անձին իրավական օգնություն ցույց տալուց հետո։ Արաբկիրի բաժնում նույնպես բերման ենթարկվածներ փաստաբանների օգնությամբ այլևս չկան:  Մաշտոցից շատերին բաց են թողել,  փաստաբան Լևոն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ Մալաթիայում նույնպես այլևս չկան բերման ենթարկվածներ»,- ասել է Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]