Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ցուցարարների օրակարգը բացասական է, քննադատական և մերժողական, այն չի պարունակում պոզիտիվ էլեմենտներ. Մարկարով

Ցուցարարների օրակարգը բացասական է, քննադատական և մերժողական, այն չի 
պարունակում պոզիտիվ էլեմենտներ. Մարկարով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծում կարելի է տեսնել այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ լինեն երկխոսության, սակայն առայժմ երկխոսության միտումներ չկան, որովհետև տարվում է անձնավորված քննադատություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց քաղաքական Ալեքսանդր Մարկարովը` հիշեցնելով, որ այդ անձնավորված քննադատությունը, որը հնչում է բողոքավորների կողմից, մասնավորապես խոսքը գնում է հիմնականում Նիկոլ Փաշինյանի մասին, ով այս շարժման հիմնական ուժն է, չի ստանում ոչ մի հենարան երկխոսության համար, որն էլ ստեղծում է անորոշություն և լարվածություն:

«Հասկանալով օրակարգը, իսկ այն հիմնականում բացասական է, քննադատական և մերժողական, իր մեջ չի պարունակում պոզիտիվ էլեմենտներ, որոնք կարող են հանդես գալ որպես երկխոսության հիմք: Եթե մենք խոսում ենք երկխոսության և կառուցողական հանգուցալուծման մասին, ապա  այս պարագայում անհրաժեշտ է տեսնել այն քայլերը, այն բանակցային հիմքը, որը հանդես է գալիս որպես բազա երկու կողմերին սեղանի շուրջ հավաքելու համար: Տվյալ դեպքում մենք տեսնում նեգատիվ կարգախոսը, իսկ բացառման ծրագրով հանդես գալ ու դուրս գալ երկխոսության` մի քիչ անհասկանալի է, թե որն է երկխոսության հիմքը»,- ասաց Մարկարովը` ավելացնելով, որ անհասկանալի է, թե ինչի շուրջ պետք է գնան կողմերը երկխոսության, որովհետև առայժմ տեսնում ենք մեկ բացառվող կարգախոս այն մարդկանց կողմից, որոնք հանդես են գալիս բողոքով: Ըստ Մարկարովի` դա ցույց է տալիս, որ նրանք դեմ են կոնկրետ անձին և նրա հետ ասոցացվող քաղաքականությանը: «Այն ծրագրային դրույթները, որոնք բողոքավորներն  առաջարկում են` տվյալ պարագայում կամ չեն երևում, կամ ներկայացված են այնքան մակերեսային, որ առայժմ դրանք հիմք չեն հանդիսանում երկխոսության համար: Հանգուցալուծումները, սցենարները տարբեր են` հաշվի առնելով այն տարբեր փորձերը, որ մենք ունենք հայաստանյան պատմության մեջ 1980-ական թվականների վերջից»,- ասաց քաղաքագետը:  

Ըստ նրա, հաշվի առնելով նախորդ տարվա ընտրությունները` ընդդիմությունը չի ունեցել այն կրիտիկական զանգվածը, որն անհրաժեշտ էր նրանց ներգրավվելու իշխանությանը: «Եթե մենք գնանք այլ սցենարներով, մասնավորապես, 1996 թվականի սցենարով, երբ իշխանությունների քայլերն ավելի ուշ բերել են առաջին նախագահի հրաժարականին, ապա տեսնում ենք, որ դժվար թե այդ սցենարը կրկնվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները տվյալ պարագայում  վստահ են: Սակայն նրանք չեն գնա այն քայլերին, որոնց դիմեցին 1996 թվականին: Եթե դիտարկենք 2015-ի «էլեկտրիկ Երևան»-ի իրադարձությունները, ապա մենք տեսանք, որ բողոքը կարող է տևել երկար ժամանակ, սակայն այսօրվա համեմատ հիմքերը տարբեր են: Եթե այն պարագայում հիմքերը սոցիալտնտեսական էին, ապա հիմա մեկ հիմնական պահանջը քաղաքական է և եթե սկսում ենք երկխոսությունը քաղաքական պահանջների շուրջ, ապա դա, ըստ էության, երկխոսություն է իշխանության մասին, իսկ դրա շուրջ երկխոսությունները քաղաքակիրթ աշխարհում լուծվում են ընտրությունների միջոցով, այն ինչ մեզ մոտ եղել է»,- նկատեց Մարկարովը:

Որպես հանգուցալուծում նա հնարավոր համարեց այն, երբ իշխանությունը պետք է լծվի այն քայլերին, որոնցով օժտված է` հանդես գալու որպես լեգիտիմ, սուվերեն պետության ներկայացուցիչ, կամ էլ տեղի կունենան երկարատև բողոքներ, որոնց փորձը կա, բայց դրանց արդյունավետությունը քիչ է: «Սոցիալ-տնտեսական պահանջներն իրականացվել են, իսկ քաղաքականները ոչ: Կամ կարող են լինել ավելի վճռական գործողություններ, բայց դրանք երկու կողմերի համար էլ հղի են ավելի նեգատիվ զարգացումներով:  Եթե մենք ունենայինք ավելի կանխատեսելի ու հասկանալի գործողություններ` կկարողանայինք կանխատեսել նաև զարգացումները, միակ բանը, որ տվյալ պարագայում կանխատեսելի է, դա այն է, որ բողոքն ունի իր կորիզը և համապատասխանորեն կարող է շարունակվել, խնդիր է, թե ինչքան երկար ժամանակ այն պատրաստ կլինի հանդես գալ իր կարգախոսներով`  առանց լրացուցիչ օժանդակության, որն անհրաժեշտ է կրիտիկական զանգվածին հասնելու համար: Կորիզն ավելի երիտասարդ է, որը հաճախ հանդես է գալիս որպես պասիոնար, որը պետք է ստանա որոշակի արձագանք, նվաճումներ այս շարժման համար, որն առայժմ չենք տեսնում»,- ընդգծեց Ալեքսանդր Մարկարովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]