Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկել են «Արժանապատիվ աշխատանք»  ազգային ծրագրի նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկել են 
«Արժանապատիվ աշխատանք»  ազգային ծրագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ապրիլի 20-ին տեղի է ունեցել 2018-2022թթ. «Արժանապատիվ աշխատանք»  ազգային ծրագրի եռակողմ խորհրդատվական խմբի առաջին նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել է 2018-2022թթ. ազգային ծրագրի նախագիծը և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների միության առաջարկությունները:

Քննարկման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նախագծի վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունները Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) ներկայացնելու և նախագծի հետագա ընթացքն ապահովելու վերաբերյալ:

«Արժանապատիվ աշխատանք»  ազգային ծրագրով նախատեսվում է ԱՄԿ կողմից Հայաստանի Հանրապետությանը աջակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտում ազգային զարգացման նպատակների ձեռքբերմանը՝ համաձայն 2014-2025թթ․ Հայաստանի զարգացման ռազմավարությունում սահմանված երկրի ռազմավարական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության   Կառավարության 2017-2022թթ. ծրագրի, 2016-2020թթ․ ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԶԱԾ), ինչպես նաև իրականացնել 2030թ. օրակարգը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]