Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտի ծրագրերը պետք է իրականացվեն զուգահեռ. ՍԱՊԾ պատվիրակությունն Ստեփանակերտում է

Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտի ծրագրերը պետք է իրականացվեն զուգահեռ. ՍԱՊԾ պատվիրակությունն Ստեփանակերտում է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-ին Արցախի Հանրապետությունում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի, մասնավորապես՝ սպանդանոցային կարողությունների զարգացման հնարավորությունները:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՍԱՊԾ պետը նախ հանդիպել է Արցախի Հանրապետության  պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Կարևորելով երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը՝ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. սննդամթերքի անվտանգության ապահովումն իրենց համար առաջնահերթություն է և Արցախում ունեն բավարար ներուժ և կամք որակական նոր փուլ մտնելու համար: Պետնախարարն այս փուլում շատ կարևոր է համարել ՀՀ գործընկերների աջակցությունը փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերում արցախցի մասնագետների ներգրավման, ներդրված համակարգերի կիրառման մեջ մասնագիտանալու հարցերում:

ՀՀ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին է կարևորել հայկական երկու պետությունների համագործակցությունը նաև սննդամթերքի անվտանգության մակարդակը բարելավելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը՝ հատկապես որ ՀՀ ՍԱՊԾ-ն նախորդ և այս տարի նախաձեռնել և սկսել է մի շարք առանցքային ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ սննդամթերքի անվտանգության ապահովման նոր մակարդակ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություններ ձեռք բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ՝ բարելավելու հայ սպառողների պաշտպանվածության մակարդակը: Ծառայության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում Ծառայության պատվիրակության կազմում սննդամթերքի անվտանգությանը նվիրված դասընթացին մասնակցելու համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կմեկնի նաև Արցախի ՍԱՊԾ տեսչության պետը:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանի հետ հանդիպմանը մանրամասնվել են ընթացիկ բոլոր ծրագրերը՝ անցում սպանդանոցային պարտադիր մորթի, կենդանիների համարակալում և նույնականացում, տրանսպորտային միջոցների սանանձնագրավորում, մոնիթորինգ, ռեյթինգավորում, ռիսկերի գնահատում, լաբորատոր կարողությունների զարգացում և այլն: Գործընկերների քննարկումներն առաջին հերթին վերաբերել են առավել ռիսկային՝ կենդանական ծագման մթերքի անվտանգությունն ապահովելու և այդ նպատակով բացառապես սպանդանոցային ծագման միս շրջանառելու որոշմանն ու դրան ուղղված քայլերին: Հայաստանում արդեն ընթացքում է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը (նախ ապահովելով համապատասխան օրենսդրական դաշտը), ինչի արդյունքում հուլիսի 1-ից, երբ հանրապետությունում ամբողջությամբ պարտադիր կդառնա սպանդանոցային մորթի պահանջը, ակնկալվում է ունենալ գործող ավելի քան 70 սպանդանոց: Սպանդանոցների մի մասն արդեն կառուցվում է կամ՝ վերագործարկվում: Ընդհանուր շուկայի պայմաններում և հնարավոր հիվանդությունների վարակումն ու տարածումը կանխելու նպատակով՝ առավել արդյունավետ է, որ միջոցառումները լինեն համատեղ՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն: Արցախում կա արդեն գործող սպանդանոց՝ Ստեփանակերտում, քննարկվում են նոր հնարավորությունները. արդեն նախագծվել է չորսի կառուցումը Մարտակերտում, Բերձորում, Հադրութում և Մարտունիում: Այս համատեքստում կարևորվել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման հարցում փորձի փոխանակումը, այդ թվում և՝ սպանդանոցային ծագման մթերքի անվտանգությունը հավաստող և էլեկտրոնային եղանակով տրվող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի շրջանառությունը: ՍԱՊԾ մասնագետներն այդ թեմայով առանձին քննարկում են անցկացրել գործընկերների հետ. ներկայացվել են նաև ոլորտում թվայնացված մի շարք համակարգեր, որոնք առավել պարզ, թափանցիկ ու վերահսկելի են դարձնում բոլոր ծառայություններն ու գործընթացները:

ՀՀ ՍԱՊԾ մասնագետները նաև այլ  թեմատիկ քննարկումներ  են ունեցել գործընկերների հետ. վերահսկողության մեխանիզմների՝ ԵԱՏՄ օրենսդրություն, համապատասխանության գնահատման ընթացակարգերի, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի, տնտեսվարողների ռեյթինգավորման վերաբերյալԱշխատանքային քննարկման օրակարգում էին նաև տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու փուլերն ու առաջնահերթություններըՍպանդանոցային նոր հնարավորությունների ձևավորման քննարկումներին զուգահեռ՝ ՀՀ և ԱՀ ՍԱՊԾ մասնագետներն այցելել են գործող սպանդանոց,  ինչպես նաև գործնական դասընթաց են անցկացրել սննդամթերքի անվտանգության փորձաքննություններ իրականացնող լաբորատորիայում:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդգծել է, որ առաջին անգամ է այս ձևաչափով այց իրականացվում և աջակցություն տրամադրվում, ինչը կարևոր մեկնարկ է համատեղ ծրագրերի և որակական փոփոխությունների համար:

Երկու հայկական հանրապետությունների ՍԱՊԾ ղեկավարներն այցն ամփոփել են մամուլի ասուլիսով՝ լրագրողների համար մանրամասնելով օրակարգային հարցերն ու ակնկալվող արդյունքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]