Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները համագործակցելու են անօդաչու ավիացիայի կիրառման գործում

ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները համագործակցելու են անօդաչու ավիացիայի կիրառման գործում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մտադիր են համագործակցել անօդաչու ավիացիայի կիրառման, այդ թվում՝ դրան հակազդելու բնագավառում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտասբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ Կազանում ելույթ ունենալով շտաբների պետերի կոմիտեի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՊՀ-ի մասնաից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները: «Նիստի մասնակիցները պաշտպանեցին համագործակցության զարգացումը անօդաչու ավիացիայի կիրառման եւ անօդաչու թռչող ապարատներին հակազդելու բնագավառում»,-ասել Է Գերասիմովը:

Բացի այդ, նիստի ընթացքում գլխավոր շտաբների պետերը տեղեկատվություն են լսել Սիրիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում անօդաչու ավիացիայի կիրառման փորձի մասին: Նաեւ վերլուծվել Է 2017 թվականին ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության վիճակը: «Այսօրվա նիստը եւս մեկ անգամ հավաստեց, որ ԱՊՀ-ի ձեւաչափով ռազմական համագործակցությունը լավ հեռանկարներ ունի եւ թույլ Է տալիս հաջողությամբ գործակցել բազմաթիվ ուղղություններով»,-հավելել Է Գերասիմովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]