Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բնապահպանության փոխնախարարը Հայաստանը զբոսաշրջության ֆենոմենալ ներուժ ունեցող երկիր է համարում

Բնապահպանության փոխնախարարը Հայաստանը զբոսաշրջության ֆենոմենալ ներուժ 
ունեցող երկիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը զբոսաշրջային ֆենոմենալ ներուժ ունի իր հարուստ կենսաբազմազանությամբ և առանձնահատուկ լանդշաֆտով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ արտահայտեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը «In Tour Expo» և «SportWay» ցուցահանդեսների բացմանը: «Այս ցուցահանդեսը կարևոր հարթակ է դարձել մեզ համար, որտեղ հնարավորություն ունենք ներկայացնելու բնության հատուկ տարածքների ու «Հայ Անտառ»-ի ներքո գտնվող այն հիանալի բնաշխարհը, որը կարևոր նախապայման է Հայաստան այցելող ցանկացած զբոսաշրջիկի համար»,-ասաց փոխնախարարը: Կարևորելով էկոտուրիզմի զարգացումը՝ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ իրենք իրականացնում են նշյալ տարածքների կառավարումն ու սպասարկումը՝ այն առավել հարմարավետ դարձնելով զբոսաշրջիկների համար: Եթե  2010 թվականին բնության հատուկ պահպանվող տարածքներ են այցելել մի քանի հազար էկոզբոսաշրջիկ, 2017-ին՝ թիվը գերազանցել է 550 հազարը:  

Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց նաև նախարարության՝ ընթացիկ տարվա ծրագրերը: «2018-ի հունիսին մենք կբացենք տեղեկատվական կենտրոն, որը կծառայի Երևանում գտնվող բոլոր զբոսաշրջիկներին, ոլորտում կներդնենք միասնական վճարային համակարգ, բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելիք բնապահպանական փառատոնային օրացույց կներդնենք, կկազմակերպենք կանոնավոր երթեր այդ տարածքներ, կկահավորենք ճամբարային զոնաները, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց մեքենաներով այցելեն ու կարողանան կայանել, ապա հիանալ մեր բնությամբ»,-ասաց փոխնախարարը:

Այս տարի ավարտին կհասցվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ կենսոլորտային տարածքների և գեոպարկերի ձևավորման ծրագրերը: «2018-ին «Դիլիջան» ազգային պարկում կունենանք հատուկ առանձնացված տարածքները: Իսկ  ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակում Իրանից արդեն իսկ երեք եղջերու է տեղափոխվել, սա էական գրավչություն է այս ոլորտի սիրահարների համար»,-հավելեց Խաչիկ Հակոբյանը:

«In Tour Expo» և «SportWay» ցուցահանդեսներն անցկացվում են ապրիլի 20-22-ին: «InTour Expo» ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

«SportWay» ցուցահանդեսը առողջ ապրելակերպ նախընտրողների համար է: Ցուցահանդեսի ընթացքում գործում են սպորտային առաջարկներ՝ մարզական ինչ ակումբ հաճախել, ինչ առողջ սնունդ օգտագործել եւ այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]