Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի վարչապետը Հունաստանին մեղադրել Է իր երկրի թշնամիների պատսպարանի վերածվելու մեջ

Թուրքիայի վարչապետը Հունաստանին մեղադրել Է իր երկրի թշնամիների պատսպարանի վերածվելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հունաստանն իր երկրի թշնամիների պատսպարան Է համարել ի պատասխան փախուստի դիմած թուրք զինվորականին ազատելու Աթենքի որոշման, որին Անկարան մեղադրել Է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 19-ին Հունաստանի դատարանը որոշում Է ընդունել ազատ արձակել Սուլեյման Օզքայնակչըին՝ թուրք այն ութ զինվորականներից մեկին, որոնք Թուրքիայից ուղղաթիռով հեռացել Էին 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման փորձից հետո: Հունական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առաջիկա օրերին կազատվեն նաեւ երկիր փախած մնացած թուրք զինվորականները:

«Մեր հարեւանի՝ Հունաստանի այդ որոշումն անընդունելի Է եւ ցավ Է պատճառում մեզ: Այն վերածվել Է Թուրքիայի թշնամիների պատսպարանի, ինչը բացասաբար Է ազդում մեր հարաբերությունների վրա: Մենք առաջվա պես կոչ ենք անում հանձնել Թուրքիայի պուտչիստներին»,-ասել Է Յըլդըրըմը լրագրողներին: Օզքայնակչըին ազատելու մասին Հունաստանի որոշման կապակցությամբ վրդովմունք Է հայտնել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարությունը: «Հունաստանը քանիցս հրաժարվել Է Թուրքիային հանձնել խռովարարներին, որոնք հանդես են եկել մեր ժողովրդավարության դեմ… Հունաստանը մեկ անգամ եւս ցուցադրեց, որ պաշտպանում Է նարնց»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]