Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը

Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շարունակում է փակ մնալ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան խաչմերուկը: Երթևեկությունը դադարեցված է Մաշտոցի պողոտայում, քանի որ հավաքի մասնակիցները քայլերթ են իրականացնում, մի խումբ անձինք փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը:

Երևանի 16-րդ թաղամասի Չաուշի հրապարակում ևս մարդիկ են հավաքվել, ճանապարհի մի մասը փակ է:

Բեռնատար մեքենայով և երթուղային տաքսիներով ակցիայի մասնակիցները փակել են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհը:

Հավաքի մասնակիցները փակել են Վաղարշյան փողոցը։ Վաղարշյան 12 հասցեի մոտ փակել են ճանապարհը, սակայն բաց են թողել հարակից՝ Ավետ Ավետիսյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկները։ 

Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցների հետ անցավ Երևանի քաղաքապետարանի կողքով, որի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված: Ցուցարարները ողջունեցին ոստիկաններին և շարունակեցին երթը: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց մտնել Մանկական այգի և հանգստանալ, ապա գնալ Հանրապետության հրապարակ հանրահավաքի:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանք կրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]