Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մանկական սրճարաններն ԱԻՆ ուշադրության կենտրոնում են. անցկացվել է հակահրդեհային վարժանք

Մանկական սրճարաններն ԱԻՆ ուշադրության կենտրոնում են. անցկացվել է 
հակահրդեհային վարժանք

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կազմակերպմամբ ապրիլի 20-ին անցկացվել է «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Միջոցառման նպատակներն էին՝

  • ստուգել մանկական սրճարանի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը,
  • ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,
  • կատարելագործել սրճարանի անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Համաձայն վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի խոհանոցում: Աշխատակիցները ձեռնարկել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել: Հրդեհի տարածման հետևանքով կան ծխապատ գոտիներ, որտեղ առկա են նաև մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն, ըստ սցենարի, ուսումնավարժությանը ներգրավում են են պայմանական Բիս 1 կանչով. դեպքի վայր է մեկնում 4 մարտական հաշվարկ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Աջափնյակի բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից և ՀՀՋ-ից մեկական մարտական հաշվարկ, թիվ 7 ՀՓՋ-ից՝ 2 մարտական հաշվարկ: Մարտավարական ուսումնավարժությանը ներգրավված էին նաև «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի անձնակազմը, աշխատակիցները, այցելու երեխաները և նրանց ծնողները:

Ինչպես նախորդ վարժանքների ընթացքում, այս անգամ ևս փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվել են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց երեխաների և ծնողների տարահանման աշխատանքներ:

Վարժանքի ավարտին ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները սրճարանի անձնակազմի հետ համատեղ կատարել են մասնագիտական վերլուծություն, արձանագրել բացթողումները: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների, ուսումնավարժությունների և վերապատրաստման դասընթացների միջոցով շտկել թերությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]