Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Երևանի հիվանդանոցներում հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի կա. երկուսի վիճակը միջին ծանրության է


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիվանդանոցներում ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ բուժվում է հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բժիշկների գնահատմամբ`  նշված 3 տուժածի վիճակը բավարար է:

Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ