Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky

Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չառլզն ընտրվել Է Համագործակցության ապագա ղեկավար: Այս որոշումն ապրիլի 19-ին ընդունվել Է պետությունների միավորման կառավարությունների ղեկավարների՝ Վինձորի դղյակում կայացած հանդիպմանը, միավորում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան ու նրա նախկին դոմինիոնները, գաղութներն ու պրոտեկտորատները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 20-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

69-ամյա Չառլզը Համագործակցությունը կգլխավորի միայն իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո, որը 1953 թվականից գլխավորում Է այդ միավորումը: Այսպիսով՝ 53 երկրների ներկայացուցիչներ պաշտպանել են թագուհուն, որը արտահայտվել Էր այն բանի օգտին, որ հենց իր որդին ապագայում գլխավորի աշխարհի հնագույն միջպետական միավորումը: Նա, մասնավորապես, հույս Էր հայտնել, որ Համագործակցությունը «երբեւիցե կորոշի իր ղեկավարը դարձնել Ուելսի արքայազնին, որը կշարունարկի կարեւոր աշխատանքը»: Համագործակցության 53 երկրներում այսօրվա դրությամբ ապրում Է մոտավորապես 2,4 մլրդ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]