Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ

Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ հայտարարություն են տարածել ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախ այցելելու համար «Ինտերպոլ»-ին դիմելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից: Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Ափսոսում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանին «Ինտերպոլ»-ի ձերբակալման միջազգային արտոնագիր են ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախ այցելելու համար: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը հանրային նշանակության կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական ակտիվության միջոցով հանրային տեղեկացվածության բարձրացմանը։

Չնայած Միջազգային իրավունքում նախատեսված չեն իրավապատասխանատվության համապատասխան հիմքեր, որոնք կարող են որեւէ մեկի համար Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելք հանդիսանալ, ադրբեջանական իշխանությունները վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում եւ փորձում են քրեականացնել նման այցերը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության պարտադրումը խախտում է նրանց՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները եւ կառուցողական չէ հակամարտության կարգավորման հարցում։

Մենք համոզված ենք, որ «Ինտերպոլ»-ը չպիտի քաղաքական հետապնդման կամ ահաբեկման հարթակ դառնա։ Մենք ընդսմին ընդգծում ենք, որ հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի միջեւ անկողմնակալ երկխոսության միջոցով ՝ ներգրավելով նաեւ Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդին»:

(Թարգմանվել է հայերեն ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի կողմից)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]