Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի 
ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարպետի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նկարչի վերջին շրջանի աշխատանքները, որոնց հիմնական թեման հայրենիքն է ու հայրենի բնությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետը վարպետին մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]