1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հրեական նոբելյան մրցանակի»՝ Genesis-ի հանձնման արարողությունը չեղարկել են Նաթալի Փորթման պատճառով

«Հրեական նոբելյան մրցանակի»՝ Genesis-ի հանձնման արարողությունը չեղարկել են Նաթալի Փորթման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Նաթալի Փորթմանը հրաժարվել Է Իսրայել ժամանել այսպես կոչված «Հրեական նոբելյան մրցանակի»՝ Genesis-ի հանձնման արարողությանը «վերջերս հրեական պետությունում կատարվող իրադարձությունների» պատճառով, արդյունքում հունիսյան արարողությունը չեղարկվել Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցանակի կայքում: «Նաթալի Փորթմանը հունիսին չի մեկնի Իսրայել՝ ստանալու Genesis մրցանակը, որը Time հանդեսն անվանել Է «Հրեական նոբելյան մրցանակ»: Genesis մրցանակի ֆոնդը տիկին Փորթմանի ներկայացուցչից ծանուցում Է ստացել»,-ասված Է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ:

Փորթմանի ներկայացուցիչը կազմակերպիչներին հայտնել Է, որ «Իսրայելի վերջին իրադարձությունները դերասանուհու համար շատ տագնապալի են, եւ նա հարմար չի գտնում իր մասնակցությունը հանրային որեւԷ միջոցառման Իսրայելում», ինչպես նաեւ այն, որ դերասանուհին «չի կարող հանգիստ խղճով մասնակցել մրցանակաբաշխությանը»: Իսրայել այցելելուց Փորթմանի հրաժարվելու կապակցությամբ կազմակերպիչները հայտարարել են մրցանակաբաշխության արարողությունը չեղարկելու մասին, որը պլանավորված Էր 2018 թվականի հունիսի 28-ին: Genesis ամենամյա մրցանակը՝ մեկ միլիոն դոլարի չափով, Իսրայելում հիմնվել Է 2012 թվականին:

Ինչպես հաղորդվում Է մրցանակի կայքում, նախագծի ֆինանսավորման միջոցները հատկացնում Է աշխարհում խոշորագույն հրեական բարեգործական կազմակերպություններից մեկը՝ Genesis հիմնադրամը: Մրցանակը շնորհվում Է այն հրեաներին ու Իսրայելից սերվածներին, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել տարբեր մասնագիտություններում, գիտության եւ արվեստի մեջ ունեցած ակնառու ձեռքբերումների համար: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ բողոքների երեք շաբաթվա ընթացքում Գազայի հատվածի հետ սահմանին զոհվել Է 28 պաղեստինցի, եւս ավելի քան 1,6 հազար մարդ վերքեր Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]