Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից

Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի 
կողմից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Սևանա լճից ջրի բացթողումն իրականացվում է ՀՀ կառավարության երկու որոշումների հիման վրա.  «Պայմաններ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման մասին»  որոշմամբ սահմանվում են ընդհանուր պայմանները, իսկ «Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի մասին» ամենամյա որոշմամբ՝ ջրբացթողնման տարեկան ծավալները:

Սևանա լճից բացթողնված ջուրը հոսում է Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքով, որից էլ սնվում են ոռոգման մայր ջրանցքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սևանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է,  որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը  Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը:  Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ:

Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են  «Ջրառ» ՓԲԸ 4 մասնագետներ, առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, համակարգիչներ և արդի հաշվառման սարքավորումներ: Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետևել  ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սևան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին և այլն:

Սևանից կատարվող ջրբացթողումները և, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am