Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՕՊԷՔ-ն արհեստականորեն բարձրացնում Է նավթի գները. Թրամփ

ՕՊԷՔ-ն արհեստականորեն բարձրացնում Է նավթի գները. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ՕՊԷՔ-ին մեղադրել Է նավթի գների արհեստական բարձրացման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինչպես երեւում Է, ՕՊԷՔ-ը կրկին անում Է դա: Ամենուրեք ռեկորդային քանակություններով նավթ կա, ներառյալ լիովին բեռնված նավերը ծովում, նավթի գներն արհեստականորեն խիստ բարձրացված են:

Դրանում ոչ մի լավ բան չկա եւ դա չի՛ ընդունվի»,- գրել Է Թրամփն իր Twitter-ում: ՕՊԷՔ-ը եւ կազմակերպության մեջ չմտնող մի շարք երկրներ (ՕՊԷՔ+) 2016 թվականին Վիեննայում համաձայնության են եկել նաթի իրենց հանույթը 2016 թվականի հոկտեմբերի մակարդակից օրական միագումար 1,8 միլիոն բարելով կրճատելու շուրջը, որից 300 հազարը բաժին Է ընկնում Ռուսաստանին: 2017 թվականի նոյեմբերին համաձայնության մասնակիցներն այն երկարաձգել են ամբողջ 2018 թվականի համար: ՕՊԷՔ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018 թվականի հունիսի 22-ին Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]