Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային առաջարկել Է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության

Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային առաջարկել Է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մտադիր չԷ միջամտել Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին եւ նրանց առաջարկում Է բոլոր հարցերը լուծել երկկողմ բանակցությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 20-ին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու երկրների միջեւ գոյություն ունեն հայտնի վեճեր: Ես Թուրքիային եւ Հունաստանին կոչ եմ անում իրենց տարաձայնությունները կարգավորել բարիդրացիության ոգով եւ երկկողմ բանակցությունների շրջանակներում»,- հունական «Նեա» թերթին ասել Է Ստոլտենբերգը Հաագա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի միջամտությունն օգտակար չի լինի:

Հունաստանի զանգվածային լրատվամիջոցները բացասաբար են արձագանքել Ստոլտենբերգի հայտարարությանը: Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) հունական կուսակցություններից առաջինն Է մեկնաբանել գլխավոր քարտուղարի խոսքը: ՀԿԿ-ն կարծում Է, որ Ստոլտենբերգի հայտարարությունները խրախուսում են Թուրքիայի նոր սադրանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]