Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով. կան բերման ենթարկվածներ

 Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական 
շրջանով. կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շարունակում են երթը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով:

Ինչպես տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակիցը, քաղաքի մյուս հատվածում` Խորենացի-Մաշտոց խաչմերուկում, մի խումբ քաղաքացիներ փորձում էին փակել ճանապարհը: Ոստիկանները արագ արձագանքեցին և երկու քաղաքացու բերման ենթարկեցին:

Կարժ ժամանակ անց երկայնքով երթևեկությունը բացվեց: Ոստիկաններից կազմված կենդանի պատը թույլ չի տալիս մայթերին գտնվող քաղաքացիների գալ ճանապարհի երթևեկելի մաս: 

Հավաքի մասնակիցները փակել են նաև Մաշտոց-Պուշկին խաչմերուկը և կոչ են անում միանալ իրենց: Ոստիկանները այնտեղից բերման ենթարկեցին 6 մարդու և բացեցին ճանապարհը:

Մայրաքաղաքում փակ է նաև Արշակունյաց պողոտան, Կիևյան կամուրջը, Վարդանանց-Հանրապետության խաչմերուկը, դեպի Հալաբյան տանող ճանապարհը:

Ավելի վաղ, ոստիկանությունը հայտնել էր, որ պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանք կրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին բերման ենթարկվածների թիվը հասավ 166-ի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]