Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Deutsche Bank-ը սխալմամբ 35 մլրդ դոլար Է փոխանցել սակարանին

Deutsche Bank-ը սխալմամբ 35 մլրդ դոլար Է փոխանցել սակարանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Deutsche Bank AG (DB)-ը սխալմամբ 35 միլիարդ դոլարի չափով գրավային վճարում Է փոխանցել սակարաններից մեկին, որի հետ գործեր Է վարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել Է CNN Money-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Փոխանցման գումարը 5 միլիարդ դոլարով ավելի Է եղել Deutsche Bank-ի ընթացիկ կապիտալացումից: Գերմանիայի խոշորագույն բանկը խոստովանել Է փաստը, բայց ոչ փոխանցման գումարը: Նաեւ պարզ չԷ, թե որքան պետք Է լիներ ճիշտ գրավը: «Սխալը հայտնաբերվել Է մի քանի րոպեում, իսկ հետո ուղղվել Է»,- հայտարարել Է DB-ի ներկայացուցիչ Չառլի Օլիվիեն:

Փոխանցումը կատարվել Է տակավին մարտ ամսին ՝ Գերմանիայում Զատկի տոներից մեկ շաբաթ առաջ: Հասցեատեր Է նշվել Eurex քլիրինգային պալատը, որը պատկանում Է Deutsche Boerse-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]