Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի իշխանությունները պետական կառույցներին մեկ շաբաթ են տվել օտարերկրյա սոցցանցերից հրաժարվելու համար

Իրանի իշխանությունները պետական կառույցներին մեկ շաբաթ են տվել օտարերկրյա սոցցանցերից հրաժարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պետական հաստատությունները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում հրաժարվեն օտարերկրյա սոցիալական ցանցերից օգտվելուց: Այդ մասին, ինչպես ապրիլի 19-ի երեկոյան հայտնել Է Fars գործակալությունը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետական բոլոր ինստիտուտներն ու իշխանության մարմինները, ինչպես նաեւ ոչ կառավարական հաստատությունները պարտավոր են իրենց գործունեությունն ու տրամադրվող ծառայությունները իրանական սոցիալական ցանցեր տեղափոխել մեկ շաբաթվա ընթացքում»,-ասել Է նա: Ինչպես սպասվում Է, ապրիլի 20-ին ուժի մեջ կմտնի պետծառայողների կողմից օտարերկրյա մեսենջերների, ներառյալ Telegram-ի, օգտագործման արգելքը: Ավելի վաղ համապատասխան դիրեկտիվ Էր տարածել Իսլամական Հանրապետության կառավարությունը, Telegram-ից հրաժարվելու մասին նաեւ հայտարարել Էր Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Ավելի վաղ Թեհրանում հայտարարել Էին ապրիլի 20-ից սեփական արտադրության «Սորուշ» մեսենջերի գործարկման պլանների մասին, որը կփոխարինի Telegram-ին:

Վիճակագրական տվյալներով՝ Telegram մեսենջերից օգտվում են 45 մլն իրանցիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]