Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը առնչություն չունի երկրի ներքաղաքական իրադարձությունների հետ. Արմեն Աշոտյան

Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը առնչություն չունի երկրի
ներքաղաքական իրադարձությունների հետ. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան֊-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր օրաթերթերից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։  Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ։ Այն ընթանում է զուգահեռաբար ԵՄ անդամ տարբեր երկրներում, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ջանքերով»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ավելին, թեև նշված համաձայնագրի կնքումը Հայաստանի ղեկավարության վարած արտաքին քաղաքականության հաջողությունն է, թե մենք, թե եվրոպացիները բազմիցս նշել ենք, որ համաձայնագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Այն տորագրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, Լատվիան:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]