Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով

ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար 
հանդերձանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն սկսել Է Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդաչուների կազմի փրկարարական հանդերձանքի նորացումը, մասնավորապես, զինվորական օդաչուներն ստացել են «գոյատեւման բաճկոնակներ»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 20-ին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունը:

«Առաջիկա երկու տարում ռազմական գերատեսչությունը կգնի ավելի քան երկու հազար նոր ՆԱԶ-ԻՌ կրելի վթարային միջոցներ: Բաճկոնակներում տեղավորվում են ռամամթերք, կապի միջոցներ, դեղորայք, ջուր եւ պարեն»,- նշում Է թերթը:

Պաշտպանության նախարարությունում «Իզվեստիա»-ին պատմել են, որ ՆԱԶ-ԻՌ-ը մշակվել Է՝ հաշվի առնելով սիրիական փորձը: Առաջիկա երկու տարում պլանավորվում Է գնել 26 միլիոն ռուբլու բաճկոնակներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]