1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկովյան կինոփառատոնի մրցույթում ներառված Է Ա. Կոտտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի երկրաշարժի մասին

Մոսկովյան կինոփառատոնի մրցույթում ներառված Է Ա. Կոտտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի երկրաշարժի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-րդ հոբելյանական Մոսկովյան միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներկայացված Է նաեւ Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի երկրաշարժի մասին: Կինոստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը ապրիլի 19-ին տեղի Է ունեցել Մոսկվայի «Ռոսիա» կինոթատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, որն ընթերցել Է ՌԴ նախագահի ուղերձը փառատոնի մասնակիցներին ու հյուրերին, եւ Կինեմատոգրաֆիստների միության ղեկավար, կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը: Նա հիմնական մրցույթի ժյուրիի ղեկավար իտալացի պրոդյուսեր Պաոլո դել Բրոկոյին Է հանձնել նախագահի շղթան, եւ նրանք պաշտոնապես հայտարարել են կինոփառատոնի բացման մասին:

Մոսկովյան կինոփառատոնի բացման արարողության ֆիլմ Է դարձել «Նեապոլը շղարշի ներքո. իտալական ժապավենը: Ընդամենը փառատոնի հիմնական մրցույթում ներառված Է 16 կինոժապավեն: Դել Բրոկոյից բացի, հիմնական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել են գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին, ռուսաստանցի ռեժիսոր Աննա Մելիքյանը, ամերիկացի դերասան Ջոն Սեւիջը եւ չինացի ռեժիսոր Լյան Ցյաոն: Մոսկվայի կինոփառատոնը կշարունակվի մինչեւ ապրիլի 26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]