Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում գնահատել են հակառուսական պատժամիջոցների արդյունքը

ԱՄՆ-ում գնահատել են հակառուսական պատժամիջոցների արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանը կարծում են, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները հասել են անհրաժեշտ արդյունքին: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox Business-ին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ պատժամիջոցները չափազանց կարեւոր միջոցներ են, ակնհայտ Է, որ դրանք շատ հզոր միջոցներ են»,- նշել Է Մնուչինը:

Նախարարը նաեւ պարզաբանել Է, թե ինչու Է Վաշինգտոնը հրաժարվել Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակիչ միջոցներից, չնայած ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի արած հայտարարություններին: Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել Է Սիրիայի իրադրության վերաբերյալ ընդհանուր ռազմավարությունը: Մնուչինը պնդում Է, որ բանակցությունների ընթացքում, որոնք կայացել են արդեն պատժամիջոցների վերաբերյալ Հեյլիի արած հայտարարություններից հետո, Վաշինգտոնը «կատարելագործել Է» այն:

«Մենք չենք վախենում պատժամիջոցներ կիրառելուց: Մենք կօգտագործենք այդ լծակները, բայց ամբողջ աշխարհով մեկ չենք ազդարարի այդ հարցի վերաբերյալ կոնկրետ մտադրությունները»,- եզրափակել Է ֆինանսների նախարարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]