Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալաբամայում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ում վերջին 42 տարում ամենատարեց բանտարկյալին. NYT

Ալաբամայում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ում վերջին 42 տարում ամենատարեց բանտարկյալին. NYT

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի իշխանություններն ապրիլի 19-ին մահապատժի են ենթարկել 83-ամյա Ուոլթեր Լերոյ Մուդիին, որը մեղավոր Է ճանաչվել պայթյունների կազմակերպման մեջ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը:

Դատավճիռն ի կատար Է ածվել նահանգի հարավային մասի Աթմոր քաղաքում գտնվող բանտում՝ մահացու ներարկման միջոցով: Դա եղել Է 2018 թվականին ութերորդ մահապատիժը երկրում: Death Penalty Information Center («Մապապատժի տեղեկատվական կենտրոն») ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Մուդին ամենատարեց բանտարկյալն Էր, որը 1976 թվականից ի վեր մահապատժի Է ենթարկվել ԱՄՆ-ում, երբ Գերագույն դատարանը վերականգնեց այս պատժամիջոցը երկրի տարածքի մեծ մասում:

Մուդին, իշխանությունների տվյալներով՝ փոստով ուղարկում Էր ռումբեր պարունակող ծանրոցներ: 1989 թվականին սարքերից մեկի գործելուց սպանվել Էր օկրուգային դատավոր, մեկ այլ պայթյունից զոհվել Էր սեւամորթ իրավաբան: Բացի դրանից, Մուդին ուղարկում Էր սպառնալիքներ բովանդակող նամակներ: Նա մինչեւ վերջ ժխտում Էր իր մեղքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]