Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ասադը հրաժարվեց 2001 թվականին հանձնված ֆրանսիական շքանշանից

Ասադը հրաժարվեց 2001 թվականին հանձնված ֆրանսիական շքանշանից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին Է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը: Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 19-ին այս մասին հաղորդվում Է պետության ղեկավարի դիվանատան հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում: Դրանում նշված Է, որ Մեծ խաչը, որը Նապոլեոնի ժամանկներից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն շքանշանն Է, հանձնվել Է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որը ժամանակավորապես ներկայացնում Է Դամասկոսի շահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շքանշանը վերադարձնելու որոշումն ընդունվել Է ի պատասխան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ագրեսիային Ֆրանսիայի մասնակցության»,- ասված Է դիվանատան հայտարարության մեջ: Դամասկոսում նշում են, որ նախագահ Ասադին «պատիվ չի բերում այն վարչակարգի շքանշանը կրելը, որն ԱՄՆ-ի ստրուկն Է, աջակցում Է ահաբեկչական կազմավորումներին եւ հարձակվում ՄԱԿ-ի անդամ պետության վրա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]