Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Հայաստանի հավաքականում Դավիթ Յուրչենկոյի նորամուտը կարող է տեղի ունենալ ԱԱ-ից հետո


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ն հետաքրքրված է ռուսական «Տոսնո»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականի դարպասը պաշտպանելու հարցով: «Որքան գիտեմ՝ ռուսական ֆուտբոլում լեգեոներների սահմանափակման հարցը կքննարկվի Աշխարհի առաջնությունից հետո, այնպես որ, առայժմ Յուրչենկոյի մասին խոսելը վաղ է: Չնայած հասկանալի է, որ մենք նրանով հետաքրքրված ենք, և ֆեդերացիայի նախագահը բազմիցս ասել է, որ կուզեր Դավիթին տեսնել Հայաստանի հավաքականում, բայց լիմիտը... Առայժմ մնում է միայն սպասելը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մինասյանի խոսքն է մեջբերել «Спорт Экспресс»-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Յուրչենկոն ինքն էլ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում, բայց ֆեդերացիային իր համաձայնությունը չի տալիս ՌՖՊԼ-ում լեգեոներների սահմանափակումը:

Եթե 32-ամյա դարպասապահը նորամուտը նշի Հայաստանի հավաքականի կազմում, ապա ինքնաբերաբար լեգեոներ կհամարվի Ռուսաստանում, ինչը, ըստ իր իսկ կարծիքի, կնվազեցնի իր պահանջարկը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ