Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 19-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը, որն անցկացվում է Համաշխարհային ժառանգության միջազգային աջակցության շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարման մշակմանը՝ նախադեպ հանդիսանալով մյուս կրոնական նշանակության վայրերի համար թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։

Նախարարի տեղակալը հույս է հայտնեց, որ խորհրդակցության արդյունքները կարևոր նախադեպ կհանդիսանան կրոնական նշանակության հուշարձանների կառավարման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված և ֆինանսավորված ծրագրի շրջանակներում: 1996-2017թթ. ընթացքում Հայաստանը ներկայացրել է 12 ծրագրային առաջարկ, որից 6-ը, այդ թվում՝ նշված ծրագիրը հաստատվել և ֆինանսավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ընդհանուր՝ 106,700 ԱՄՆ դոլար բյուջեով:
 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ