Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները

Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում 
անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գրիգոր Մնոյանը մանրամասներ է ներկայացրել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության արդյունքների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մնոյանը ներկայացնում է, որ 2018թ, ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջն և երկրորդ մասերով այն դեպքի առթիվ, որ 2018թ. ապրիլի 17-ին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները` մոտ 60-70 անձ, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կատարել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում կոտրել են ճանապարհային երթևեկության նշանները, լուսացույցները, ճանապարհային ցուցափեղկերը, ինչպես նաև տարբեր առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենաներին` պատճառելով գույքային վնաս:

«2018թ. ապրիլի 18-ին քրեական գործն ուղարկվել է հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, ընդունվել վարույթ. Կազմվել է քննչական խումբ, և կատարված քննչական, դատավարական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված զանգվածային անկարգություններին մասնակից են եղել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին մասնակից անձինք: Նշված անձանցից մի քանիսը դեռևս 2018թ. ապրիլի 13-ից մասնակցել են պատգամավորի կողմից կազմակերպված հանրահավաքներին, երթերին, նստացույցերին, ինչպես նաև մասնակցել են փողոցների փակմանը: Կատարված քննչական, դատավարական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք անձ է ձերբակալվել` Զոհրաբ Վիկտորի Բաղդասարյանը, Վոլոդյա Ժիրայրի Բարսեղյանը և Ռոման Մուրադի Մուրադյանը` 225-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով»,- մանրամասնում է հատուկ կարևոր գործերով ավագ քննիչը:

Զննվել են տեսագրություններ, տեսանյութեր, ինչի արդյունքում անհատականացվել են անկարգություններ կատարած անձանց գործողությունները: Պարզվել է, որ նրանք տարբեր առարկաներով հարվածել են ոստիկանական մեքենաներին, լուսացույցներին, կոտրել գույքը, պատճառել գույքային վնաս, կատարել զանգվածային անկարգություններ գործով դեռևս չպարզված անձանց հետ միասին: Քննչական և դատավարական բազմածավալ գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կատարվում զանգվածային անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ