Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Կառավարության նիստից հետո Տնտեսական զարգացման  և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է փոքր ավիացիայի ոլորտում:

«Սարքավորումը ներմուծելու է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 848 մլն 266 հազար դրամի ներդրում, իսկ  «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա»-ն տրամադրելու է 1 մլրդ 032 մլն 500 000 դրամի լիզինգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Նախատեսվում է ստեղծել 10 աշխատատեղ՝ 1 040 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ