Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող ցույցերն օրինական չի համարում։ «Օրինական լինելու համար պետք է իրազեկել ցույցի ժամանակացույցի ու երթուղու մասին։ Եթե փոխվում է երթուղին, ապա սա նշանակում է, որ այն օրինական չէ։ Սա ենթադրում է վարչական պատասխանատվություն, բայց ոչ ցրելու անհրաժեշտություն։ Ցրելու համար բացարձակապես այլ հիմքեր է օրենքը նախատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե կառավարության նիստում անդրադարձ եղե՞լ է փողոցներում ընթացող ցույցերին՝ նա նշել է, որ  «նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը վերաբերող կարեւորագույն հարցերին»։

Մյուս հարցին՝ իրենց դուր գալի՞ս է աշխատել կառավարության շենքի շրջափակման պայմաններում, Դավիթ Հարությունյանն ասաց. «Իհարկե չենք երազել այսպիսի պայմաններում աշխատել, սակայն կառավարության շենքի շրջափակումն ինքնին անօրինական գործողություն է»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ