Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը

Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին 
հատկացված առանձնատանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը, այսինքն` այնտեղ, որտեղ օրենքով սահմանված է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարական առանձնատնից, որտե՞ղ է  նա բնակվելու:

«Այն, ինչ վերաբերում է 3-րդ նախագահին հատկացված  առանձնատանը, այդ խոսքն ուղիղ տեքստով կներկայացվի: Կարծում եմ՝ վարչապետն ապրելու է այնտեղ, որտեղ  ապրելու է, այսինքն՝ վարչապետի համար առանձնացված առանձնատանը՝ կառավարական ամառանոցում»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Կառավարության ապրիլի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից և հանձնարարել ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]